Առցանց երգուսուցում 2-րդ դասարաններում

Առցան ընտանեկան դպրոցներում սովորում ենք աշխատանքային երգեր «Սեբաստացու օրերին» ընդառաջ

Հաց կթխեմ

«Հաց կթխեմ գարի ա՜»
Հաց կթխեմ, գարի ա,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Էս ինչ դժար տարի ա,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
Կրակը թռավ քարից,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Ես կմեռնեմ քո դարդից,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
Ծով ա դառե մեր դաշտը,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Լիքը հաց ա մեր տաշտը,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
Հաց եմ թխել մշակին,
Երի , երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Հոտ քաշել մանիշակին,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
Հաց եմ թխել մշակին,
Երի , երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Ետ եմ նստել դոշակին,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
Երեսիդ կարոտել եմ,
Երի, երի , էրվա, օ՜յ, օ՜յ,
Ոնց որ վարդ մանիշակին,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
Հաց կթխեմ, գարի ա,
Երի , երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Էս ինչ ուրախ տարի ա,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:

Թողնել մեկնաբանություն