Խաղերգեր 2-4 տարեկանների խմբերում(նախագիծ)

Խաղերգեր 2-4 տարեկանների խմբերում

Տարիքային խումբ՝ 2-4 տարեկաններ

Մասնակիցներ՝ արևելյան դնրոցի նախակրթարակ

Նախագիծն իրականացնելու ամիս՝ նոյեմբեր ամիս

Նպատակ՝

  • Գեղագիտական ճաշակի ձևավորում
  • Ազգային մշակույթի յուրացում
  • Խաղային շարժումների միջոցով երգի խոսքը շուտ յուրացում

Խնդիր՝

  • Գտնել համապատասխան խաղերգեր
  • Սովորել խաղերգերը համապատասխան խաղային շարժումներով
  • Տեսագրել և հրապարակել

Արդյունքում սաները երաժշտությունը կյուրացնեն խաղի միջոցով

Ուսուցվող խաղերգեր՝

Խնոցու երգ

Հարի, հարի, խնոցի,

Մեջդ բարի, խնոցի,

Ունկդ բարակ, խնոցի,

Մեջդ կարագ, խնոցի:
Փլավ կեփեմ՝ եղ չըկա,

Փեսեն էկավ՝ տեղ չկա,

Հարի, հարի, խնոցի,

Մեջդ բարի, խնոցի:

Դան, դան, դանե, դան

Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն,
Ձի հավ մը կեր, կոլոտ էր,
Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն,
Փողցեփողոց ման կու գեր,
Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն,
Ինչ որ գտներ՝ կուլ կու տեր,
Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն:
Պուտուկ փլավ էփեցի,
Կոլոտ հավուն կերցուցի:

—   Կոլոտ հավ, ձի ձու ածա:
Տարա տվի դարբընին.
—   Դարբին, ձի դանակ մը տուր:
Դանակ տվի հովըվուն.
—   Հովի՛վ, ձի մաքի մը տուր:
Մաքին տվի Աստծուն.
—   Աստվա՛ծ, ձի ախպեր մը տուր:
—   Ախպե՛ր, ախպե՛ր, ես քեզ շուն,
—   Ի՞նչ իս բարձե քու իշուն:
—   Խընգընե խինե, ապըրշում:

Մի օձ տեսա ճլպտուն,
Փախավ, մտավ Սալբու տուն:
Սալբի նստեր սազ կանա,
Գլուխ կորեր, նազ կանա,
Հավերն էկան՝ քըշ կանա:

Աղվես եկավ լամջիկ-մանջիկ

Աղվեսն էկավ լանջիկ, մանջիկՈտներ վազան, կարճիկ-մարճիկ:ԿՐԿՆԵՐԳ. Վա՜յ, իմ չալիկ, չալ մալալիկ,Խոր-խորոտիկ, չալմատոտիկ,

Տըմբըլաճակատ, տըռճիկ-մըռճիկ,

Փամփլիկ ճըտեր, վո՜ւյ, վո՜ւյ,Ձի* կերցուցի անուշ կուտիկ, վո՜ւյ, վո՜ւյ: / 2 /2.

Աղվես նըստեր դարու գըլխուն,Աչքեր գըցեր թաղ վառըկուն: ԿՐԿՆԵՐԳ.3.

Աղվես կասի՝ իմ տեղ նեղ ի,Հավու ճըտեր

փորուս դեղ ի: ԿՐԿՆԵՐԳ.4.

Աղվես գընաց մըտավ ջաղաց,Թաթեր վերուց, մի բոլ խաղաց**: ԿՐԿՆԵՐԳ.5.

Աղվեսն էկավ տափիկ-մափիկ,Քանց մեր կատուն՝ սուսիկ-փուսիկ: ԿՐԿՆԵՐԳ./*Ձի կերցուցիձեզ կերցրի /**խաղացայստեղ՝ պարեց, մի այլ իմաստով երգել է նշանակում /

Ծափիկ, ծափիկ ծիրանի

Կարմիր խնձոր նըմանի,

Ձյունե ճերմակ թաթիկներ,

Կուզե ոսկե մատանի,

Ծափիկ ծափիկ ծիրանի,

Ծառ-վառ վարդի նըմանի,

Ոսկի դերձան մազերը,

Հովը թել-թել կտանի։

Թողնել մեկնաբանություն