Սովորողի ընտրությամբ երաժշտություն առարկայի 1-5 դասարանների ծրագիր.2024-25 ուստարի

Երաժշտական ընտրությանբ գործունեություն՝ 1-5 դասարաններում

Ժամանակահատված՝ սեպտեմբերմայիս, 2021-22 ուստարի

Նպատակը՝

  • Փողային նվագարանի տիրապետում 
  • Սովորողի երաժշտական կրթում

Խնդիրներ՝

  • Սովորողներին ներկայացնել ազգային, դասական և այլընտրանքային երաժշտական գործիքներ
  • Ներկայացնել այլընտրանքային երաժշտությունը և այլընտրանքային գործիքներ ստեղծելու միջոցներ 
  • Ստեղծել այլընտրանքային նվագախմբեր և երաժշտական կատարումներ(օրինակ՝ շշերով,բաժակներով)
  • Երգուսուցում(ազգային, դասական, օտարալեզու և օրացույցով նախատեսված ժամանակաշրջանին համապատասխան երգեր)
  • Երաժշտական գրագիտություն
  • Ռիթմիկ վարժություններ (բնական գործիքներով՝ օգտագործելով մարմին և շրխկաններով)
  • Սովորողի մոտ ձևավորել խմբակային աշխատելու ունակություն
  • Արդնացնել ստեղծագործելու ունակություններ
  • Իրականացնել ունկնդրում, որի միջոցով ձևավորել դասական և ազգային երաժշտություն ունկնդրելու մշակույթ
  • Տեղեկացնել դասական երաժշտության տարբեր դարաշրջանների հեղինակներին և ստեղծագործությունները
  • Կարաոկեների ստեղծում

Արդյունքում սովորոը ձեռք է բերում որոշակի երաժշտական ունակություններ և գիտելիքներ

Գործունեության ձևեր՝

  • Սովորել շվի նվագել
  • Երգեցողություն
  • Նվագակցություն պարզ և բարդ գործիքներով
  • Ռիթմիկ վարժություններ
  • Ստեղծագործական աշխատանքներ
  • Ունկնդրում
  • Երաժշտական խաղեր

Ունկնդրման համար նախատեսված նյութեր

Վերածննդի և Բառռոկոյի շրջան

Մոնտեվերդի-Pur ti miro

Պալիեստրինա

Տարտինի-«Սատանայական տրելներ»

Գլուք-մեղեդի «Օրփեոս» օպերայից

Պերգոլեզի- Սիցիլիանա ֆլեյտայի համաեր

Բախ-Իտալական կոնցերտներ

Վիվալդի- «Գարելլինո»Կոնցերտ «ֆլեյտայի համար

Բախ-Պրելյուդ Սոլ մաժոր, 1 մաս, թավջութակի համար

Հենդել-Սոնատ մի մինոր, ջութակի համար

Վիեննական դասական դպրոցի, ռոմանտիզմի և իմպրեսիոնիզմի շրջան

Հայդն-Դաշնամուրի սոնատ, Ռե մաժոր

Հայդն- Սիմֆոնիա # 104ա, 1 մաս

Մոցարտ-Սոնատ #11, դաշնամուրի համար

Մոցարտ-Սիմֆոնիա #40, 1 մաս

Բեթհովեն-Սիմֆոնիա #5, 1 մաս

Բեթհովեն-«Պաթետիկ» սոնատ

Բեթհովեն- Սիմֆոնիա #9, 4 մաս

Շուբերտ-«Սերենադ» հատված«Չքնաղ ջրաղացպանուհին» վոկալ շարից

Շուբերտ-Դաշնամուրային սոնատ Լա մաժոր

Շուման-«Թիթեռնիկներ»

Շուման-Դիմակահանդես

Շոպեն-Էտյուդ #24 «Օվկյանոս»

Շոպեն- Դաշնամուրային կոնցերտ #1, 2 մատ

Լիստ-Ռապսոդիա #2

Լիստ-Էտյուդ «Մազեպպա»

Բիզե-«Կարմեն» օպերա, «Հաբաներա»

Դելիբ-«Լակմե» օպերա, «Ծաղկային դուետ»

Բեռլիոզ-«Ֆանտաստիկ սիմֆոնիա», 1 մաս

Դվորժակ- Սիմֆոնիա#9, 4 մաս

Դեբյուսի-«Լուսնի լույսը» 

Դեբյուսի-«Ծովը»

Ռավել-«Բոլերո»

Ռուս կոմպոզիտորների ստեղծագործություններ

Գլինկա-«Վալս ֆանտազիա»

Բորոդին-Լարային կվարտետ

Բորոդին-«Իշխան Իգոր» օպերա, «Պոլովյան աղջիների պարը»

Մուսորգսկի-«Լերկ լեռան գիշերը»

Մուսորգսկի-«Պատկերներ ցուցահանդեսից»

Լյադով-«Երաժշտական ծխախոտատուփ»

Չայկովսկի-«Շչելկունչիկ բալետ», «Ծաղկային վալս»

Չաիկովսկի-«Կարապի լիճը» բալետ,«Կարապի թեման»

Պրոկոֆև-«Ռոմեո և ջուլիետ» բալետ, «Ասպետական պար»

Շոստակովիչ-«Վալս»

Հայ կոմպոզիտորներ

Չուխաջյան-«Լեբլեբիջիների երգը»

Սպենդիարյան «Էնզելի»

Տիգրանյան-«Անուշ» օպերայի նախերգանք

Խաչատուրյան-Ջութակի կոնցերտ, 1 մաս

Խաչատուրյան-Դաշնամուրի կոնցերտ 1 մաս

Խաչատուրյան-«Գայանե» բալետ, «Վարդագույն աղջիկների պարը»

Խաչատուրյան-«Գայանե» բալետ, «Օրորոցային»

Խաչատուրյան-«Սպարտակ» բալետ, «Ֆրիգիայի» ադաջոն

Խաչատուրյան-«Սպարտակ» բալետ,«Էգինայի պարը»

Բաբաջանյան-«Հերոսական բալադ»

Հարությունյան-«Շեփորի կոնցերտ»

Հովհաննիսյան-«Սարդարապատ»

Մանսուրյան-«Ճերմակ անուրջներ»

Միրզոյան-«Շուշանիկ»

Սարյան-«Պանո հայաստան»

Շվին ընտրության պարապմունքին 

Տարիքային խմբեր

Առաջինից մինչև հինգերորդ դասարանների սովորողներ

Նպատակը՝

  • Ծանոթանալ երաժշտական գործիքին
  • Զարգացնել սովորողի երաժշտական ունակությունները երաժշտական գործիք նվագելով
  • Գեղագիտական ճաշակ զարգացնել
  • Միասնական աշխատելու ունակություն ձևավորել

Խնդիրներ՝

  • Սովորողներին ծանոթացնել գործիքը 
  • Ցուցադրել հնարավորությունները
  • Պարապմունքի համար ձեռք բերել գործիքներ
  • Գտնել համապատասխան ստեղծագործություններ, որոնք կկարողանան սովորողները կատարել
  • Սովորողի հմտությունները հասցնել հնարաորինս կատարելագործել

Ընթացքը՝

  • Առաջին պարապմունքի ժամանակ սովորողը ծանոթանում է շվիին
  • Սովորել գործիքը ճիշտ բռնել(ձախ խեռքը վերին հատվածից, իսկ աչը՝ ներքևից
  • Սկիզբը սկսոել սի նոտայից, իսկ հետո աստիճանաբար ավելացնում ենք լա, սոլ, ֆա, մի և ռե նոտաները
  • Մատների անցքերին ճիշտ դնելու վրա աշխատել 
  • Սկզբնական շրջանի համար ընտրված պարզագույն ստեղծագործություններն ենք սովորում 
  • Հետագայում նվագել ավելի բարդ ստեղծագործություններ
  • Պատրաստել անհատական և համույթային կատարումնե

Արդյունք

Սովողները տիրապետում են երաժշտական գործիքի, կարող են ստեղծել դասարանական համույթներ որը հնարավորություն է տալիս նվագակցել երաժշտության պարապմունքների ժամանակ սովորած ստեղծագործությունները, մասնակցել մեդիաուրբաթների և հանդես գալ խմբային տարատարիք համույթներով կրթահամալիրի օրացույցով նախատեսված ծեսերին և համերգներին, ստուգատեսներին, համերգով ուսուցումներին, փառատոններին(ճամփորդություններին որպես երաժիշտ նվագակցողներ)։

Օգտագործվող աղբյուրներ՝

Կատարվող ստեղծագործությունների աղբյուրն Արթուր Շահնազարյանի « Կաքավիկ» ժողովածուն է, ստեղծագործություններն ընտրվում են սովորողների տարիքային առանձնահատկությունները հաշվի առնելով, փոքր տարիքային խմբերում կատարվում են ավելի պարզ մեղեդային գիծ ունեցող ստեղծագործություններ, ավելի բարձր տարիքային խմբերում մեղեդային գծերը բարդանում են, կարող են 1-2 նշան պարունակել

Պարապմուպնքն իրականացնելու համար անհրաժեշտ է՝

  • Պարապմունքն իրականացնելու համար տարածք
  • Շվիներ
  • Այլընտրանքային գործիքներ՝ շշեր, բաժակներ, լարեր, շրխկաններ
  • Wi-Fi ինտերնետ կապ
  • Սովորողների համար նստելու հարմարանքներ

Թողնել մեկնաբանություն