Երկրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Երկրորդ ուսումնական շրջանում ՝ ձմեռային ազգագրական փառատոնին իրականացվել են նախագծային աշխատանքներ։ Կրտսեր դասարաններում խաղացել ենք ազգային խաղեր ՝ շատ հետաքրկքրական էր կոճակի հոլը , որը սովորողների համար նորություն էր, սկզբից դժվարանում էին, հետո սկսեց ստացվել։

2.3 դասարանում փորձել ենք խաղալ քարկտիկ, կարելի է համարել, որ այդ տարիքի սովորողի համար բարդ է, բայց ամեն ինչ կարող է ստացվել աշխատանքի շնորհիվ։ 5 տարեկանների խմբում խաղացել ենք ընկուզախաղեր, որը բավականին զվարճալի էր։

Պարուսուցում է իրականացվել, որի ընթացքում 1-2-րդ դասարանների սովորողները նոր պարեր են սովորել՝ «Ասմար յարը» և «Տալ տալան»՝

նաև «Ակներ» խումբն է սովորող և սովորեցնեող նախագիծ իրականացրել։

3-5-րդ դասարանների երաժղտության ընտրության գործունեության խմբերի սովորողների հետ նախապատրաստվել և Հյուսիսային դպրոցի ուրբաթ-համերգին նվագակցել ենք երգեցիկ խմբերին։

Տեխնոլոգ Զառա Ոսկանյանի հետ համատեղ փորձել ենք ստեղծել կավից երաժշտական գործիք ՝ օկարինա սովորողների հետ համատեղ, արդյունքում հնարավոր եղավ 2 գործիք ստանալ, որոնցից հնարավոր եղավ երաժշտական ձայն հանել։

Ազգային խաղեր

Ընկուզախաղեր 2-4 տարեկանների խմբում

Ազգային խաղեր 5 տարեկանների խմբում

Ազգային խաղեր 2-րդ դասարանում

Ազգային խաղեր «հմուտ ձեռքեր» ջոկատի հետ

Պարուսուցում

Պարուսուցում ՝ Լորկե 5 տարեկանների հետ

Պարուսուցում ՝ «Ասմար յար» 5 տարեկանների հետ

Պարուսուցում 2-րդ դասարանի հետ «Ակներ» համույթի հետ համատեղ

Այլ նախագծեր

Երաժշտական գործիքի պատրաստում «Հմուտ ձեռքեր» ջոկատի հետ

Ելույթ ուրբաթ համերգին շվիահարների հետ

Ղափամայի ծեսին ընդառաջ դդմային կեքսերի պատրաստում 2-րդ դասարանների հետ

Թողնել մեկնաբանություն