Այլընտրանքային երաժշտությունն որպես ընտրությամբ գործունեության առարկա

img_1359-11-01-17-06-30

Ծրագիր ՝  ալընտրանքային երաժշտություն  /ընտրությամբ գործունեություն
Ժամաքանակը՝ շաբաթական 4 ժամ

Այլընտրանքային երաժշտության  դասավանդման խնդիրներն են՝

  • Զարգացնել երաժշտական մտածողությունը
  • Ազգային, դասական և ժամանակակից երաժշտությունը մատուցել այլընտրանքային տարբերակներով
  • Ստեղծել նվագախումբ այլընտրանաքային գործիքներից

 

Առարկայի նպատակներն են՝

  • Սովորողների մոտ ստեղծել համակարգված խմբային աշխատելու  ունակություն
  • Սերմանել հետաքրքրություն դեպի փորձարարական երաժշտությունը
  • Ծանոթացնել անցյալ դարի փորձարարական ստեղծագործողների աշխատանքներին և փորձարարական լոիծումներին
  • Ձևավորել գեղագիտական  ճաշակ

 

Ուսումնական միջավայրն ու անհրաժեշտ  գործիքները՝

  • Հարմարավետ դասարան, որտեղ կան աթոռնոր
  • Լարված դաշնամուր
  •  համակարգիչ
  • ձայնարկիչ
  • պռոեկտոր(դիտումնորի և ունկնդրումների  համար)
  • պահարաններ (այլընտրանքային գործիքները պահելու համար)

 

Ուսումնական գործունեության ձևերն և  բովանդակությունը՝

 

  •  Նվագել և նվագակցել շշերով և տարատեսակ շրխկաններով
  • Երաժշտություն ունկնդրում
  • Ժամանակակից երաժշտության հետազոտում
  • Այլ երաժշտական գործիքներ նվագելու ուսուցանում
  • Նախկինում սովորած և սովորվող երգերի այլընտարանաքային լոիծումներ
  • Ելույթներ տարբեր վայրերում

Թողնել մեկնաբանություն