Ուսուցված երգերի խոսքեր

Այ Ինդիլի

Ես՝ ձորն ի վեր ծնեբակ,

Այ ինդիլո, ինդիլո,

Դու նմանիս արեգակ

Շաքարով անուշ դիլո:

 

Արեգակը դուս գալուս,

Այ ինդիլո, ինդիլո,

Մեկ տեղ գնանք դարիդուս,

Շաքարով անուշ դիլո:

 

Արեգակի թև աղբեր,

Այ ինդիլո, ինդիլո,

Շաքար մաղեմ՝ կեր, աղբեր

Շաքարով անուշ դիլո:

 

Շաքաը ՝ մաղած պիտի,

Այ ինդիլո, ինդիլո,

Ղանդով շաղափած պիտի,

Շաքարով անուշ դիլո:

 

Աղվես պառկեց ճամփի տակին 

Աղվես պառկեց ճամփի տակին,

Վու՜յ, վու՜յ,

Վու՜յ, վու՜յ,

Նետով զարկեմ աչքի տակին,

Վու՜յ, վու՜յ,

Վու՜յ, վու՜յ,

Որ մոտ չգա նա մեր ձագին,

Վու՜յ, վու՜յ,

Վու՜յ, վու՜յ:

 

Հանիկ նինար

Հանիկ նինար է նինար, ջանիկ  նինար է նինար,

ով չթռնա զիդա պար, օդներ կոդրի քիսնա քար:

Ախ նինար, ջան նինար,

հանիկ նինար է նինար, ջանիկ նինար է նինար:

-Ախպեր, ախպեր, իմ նխշուն, ի՞նչ իս բարձիր քո իշուն:

-Խունկ, հինա ու աբրեշում:

-Վի՞ր կտանիս:

-Բզեզին:

Բզեզ ետեև սարերուն, բուրդ կգզե գիլերուն,

թել կմանե հավքերուն, շոր կկարե ճիժերուն:

Ախ նինար, ջան նինար,

հանիկ նինար է նինար, ջանիկ նինար է նինար:

Ով չթռնա զիդա պար, օդներ կոդրի քիսնա քար:

հանիկ նինարէ նինար, ջանիկ նինար է նինար:

Նուրին, նուրին էկեր է, շալե շապիկ հաքեր է,

նուրին, նուրին ի՞նչ կուզիս:

Կթան կովուց յեղ կուզին,

չալ հավուց հավկիթ կուզիմ,

երկնքուց ամպեր կուզիմ,

ամպերուց անձրև կուզիմ,

որ մըր ուզած տա մզի,

անձրև իջնի վըր ձզի :

Ախ նինար, ջան նինար,

հանիկ նինար է նինար, ջանիկ նինար է նինար:

Ով չթռնա զիդա պար, օդներ կոդրի քիսնա քար,

հանիկ նինարէ նինար, ջանիկ նինար է նինար:

 

 

 

Դպրոց-Պարտեզի երաժշտության դասարանի բացում 19.10

Հոնտեմբերի 19-ին, երկրատև վերանորոգումից հետո  ժամը 13:00-ին  իր դռները կբացի Դպրոց-Պարտեզի երաժշտության դասարանը: Վերանորոգման շնորհիվ դասարանը նոր շունչ է առել, ավելի հյուրընկալ տեսք է ստացել: Գունավր աղյուսներով  շարված պատը կարծես իր մոտ է կանչում անցորդներին:

 

Դասավանդողների աշնանային ճամբարի օրագիր. 24.10 — 28.10

Հոկտեմբերի 24-28

09:00-12:30.

  • ընդհանուր պարապմունք
  • կրթական պարտեզ. շրջակա միջավայրի բարելավման նախագծեր
  • ուսումնական կաբինետների նախաձմեռային պատրաստության աշխատանքներ
  • այլ աշխատանք ըստ անհատական պլանների

12:30-13:00— ընդմիջում

24.10

10:00-11:30-«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբ

13:00-14:00 -Երաժշտության առարկայական խորհդատվություն ինքնակրթության դպրոցի մասնակցին`Մարինե Մկրտչյանի սեմինարը

 

14.00 — 15.00 — «Սեբաստացիներ» վոկալ համույթ

15:00-16:00  «Արտ միջավայր» նախագիծ

25.10

13:00-14:00 -Երաժշտության առարկայական խորհդատվություն ինքնակրթության դպրոցի մասնակցին`Մարինե Մկրտչյանի սեմինարը

14:00-16-00-ֆլեյտայի անհատական դասեր

26.10

9:oo-ընդհանուր պարապմունք  Մարմարյա սրահում

10:00-11:30-«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբ

12:30-13:00— ընդմիջում

13:00-15:00 -այլ աշխատանք ըստ անհատական պլանների

27.10

13:00-14:00 -Երաժշտության առարկայական խորհդատվություն ինքնակրթության դպրոցի մասնակցին`Մարինե Մկրտչյանի սեմինարը

 

14.00 — 15.00 — «Սեբաստացիներ» վոկալ համույթ

15:00-16:00  «Արտ միջավայր» նախագիծ

28.10

13:00-14:00 -Երաժշտության առարկայական խորհդատվություն ինքնակրթության դպրոցի մասնակցին`Մարինե Մկրտչյանի սեմինարը

14:00-16-00-ֆլեյտայի անհատական դասեր

Կոմիտասյան օրեր. հաշվետվություն.

14672625_1203395746386365_866090147_o

Նախագծի ընթացքում տարվել են համատեղ  աշխատանքներ 2-4 տարեկանների և 1-5 դասարաններ սովորողների հետ:

Բաց-պարապմունք

«Պարապմունք-համերգ»

Կոմիտասյան օրերին Կոմիտաս

Կոմիտասյան ֆլեշմոբ

Կոմիտասը հնչում է ամենուրեք

Կոմիտասյան օրերին՝ Կոմիտասի հետ

Ներկայացնում են Արևմտյան Դպրոց-պարտեզի 5-1 դասարանի սովորողները: Երգում ենք կոմիտասյան երգեր և արտասանում Կոմիտասի գրչին պատկանող բանաստեղծություննոր:

Դասավանդողներ` Արմինե Աբրահամյան, Սոֆյա Գրիգորյան, Տաթև Մանվելյան

Կոմիտասյան օրեր. «Պարապմունք-համերգ» նախագծով՝ Կոմիտասը նախակրթարանում (5-րդ դասարան, նախակրթարանի սաներ)

«Պարապմունք-համերգ» նախագծով՝  5-րդ դասարանի սովորողները (երաժշտության դասավանդող՝ Տաթև Մանվելյան) Կոմիտասի երգերով ներկայացան նախակրթարանի սաներին (երաժշտության դաստիարակ՝ Սոֆյա Գրիգորյան):

Համատեղ երաժշտական դաս-պարապմունք Վահան Տերյանի այգում

Հոկտեմբերի 3ին, Վահան Տերյանի այգում տեղի ունեցավ համատեղ դաս- պարապմունք  Դպրոց-Պզրտեզի  4.1 և Գեղարվեստի կրտսեր Դպրոցի 4.1 դասարանների սովորողների   հետ: Հնչում եր կոմիտասյան երաժտություն ֆլեյտայի նվագակցմամբ:

Կազմակերպիչ-պատասխանատուներ՝

Հասմիկ Մաթևոսյան

Սոֆյա Գրիգորյան

Տաթև Մանվելայն